211652_close_icon
views-count3321 դիտում article-date 19:18 14-09-2018

Սթերլինգը պահանջում է «Սիթիից» բարձրացնել իր աշխատավարձը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում: Սթերլինգը «Սիթիից» պահանջում է իր շաբաթական աշխատավարձը 175 հազ. ֆունտից ավելացնել մինչև 275 հազ. ֆունտ, ինչը նրան կդարձնի պրեմիեր-լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը: Ներկայումս «Մանչեսթեր Սիթիում» ամենաշատը վաստակում է Կևին դե Բրյույնեն՝ շաբաթական 250 հազ. ֆունտ, սակայն այն կարող է բարձրանալ մինչև 342 հազ.՝ հաշվի առնելով նրա պարգևավճարները և իմիջային իրավունքներից եկամուտները: Ներկայումս Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը Ալեքսիս Սանչիսն է (շաբաթական 350 հազ. ֆունտ), այնուհետև՝ Հարի Քեյնը (300 հազ.), Մեսութ Օզիլը (300 հազ.) և Պոլ Պոգբան (290 հազ.):

Նմանատիպ նյութեր