211652_close_icon
views-count4691 դիտում article-date 18:02 14-09-2018

Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ ԱրմանԹաթոյանինփոխանցվելէնաև, որայսպահինփորձումենճշտելորոշմանչեղարկմանհիմքերը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Նմանատիպ նյութեր