211652_close_icon
views-count2632 դիտում article-date 15:46 14-09-2018

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում սեպտեմբերի 14-ին կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Տերտերյանը ներկաներից նախ շնորհակալություն է հայտնել նախորդ շաբաթ կայացած համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և կազմակերպչական բարձր մակարդակ դրսևորելու համար, ապա կոչ արել նույն ոգևորությամբ և քաղաքացիական նախաձեռնողականությամբ դուրս գալ ու մասնակցել «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակին։ Միջոցառմանն ընդառաջ նախաձեռնության մասնակիցների կողմից կազմվել է հանրապետության մաքրման քարտեզ, որոնցում առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ։ Ամփոփելով փոխնախարարը նաև հարկ է համարել ընդգծել, որ մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու, ինչպես նաև այդ ոլորտում վարչարարությունը կոշտացնելու ուղղությամբ

Նմանատիպ նյութեր