211652_close_icon
views-count7209 դիտում article-date 15:07 14-09-2018

Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից

Ադրբեջանական իշխանություններին անհանգստացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատուներում տեղ գտած Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այս գործը: Հաջիևը նշել է, որ այդ ամենը փոխելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև կազմակերպության քարտուղարությանը: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող փաստերի վերացման նպատակով դիմելու ենք կազմակերպության անդամ պետություններին և կազմակերպության քարտուղարությանը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր