211652_close_icon
views-count18462 դիտում article-date 14:28 14-09-2018

Euronews-ը շփոթել է Գալուստ Սահակյանին Արթուր Վանեցյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Euronews հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել հայաստանյան վերջին զարգացումների մասին, որում անդրադարձել է նաև հայտնի ձայնագրության գաղտնալսմանը՝ շփոթելով, սակայն, Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Շփոթմունքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել նրանով, որ գաղտնալսման վերաբերյալ տարբեր ծաղրանկարներ հայտնվեցին համացանցում, այդ թվում՝ Գ. Սահակյանի մասնակցությամբ: Նյութում հայտնի ծաղրական մեմ կա, որում Գ. Սահակյանն ի պատասխան Սասուն Խաչատրյանի «Խի՞ չես խոսում» հարցին պատասխանում է․ «Որովհետև երբ ես մենակ եմ լինում մի քանի հոգով, նախընտրում եմ լռել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր