5262 դիտում
14:41 14-09-2018
Կառավարությունը աշնանացան ցորենի փաստացի ցանված ամեն հեկտարի համար կտրամադրի 60 հազար դրամ
ՀՀ կառավարությունն առաջարկում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար ՀՀ դրամ:
[url=https://armenpress.am/arm/news/947177.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
«Հաշվարկվել է, թե որքան ավելի հացահատիկ կարտադրվի, որքան ընտանիք կօգտվի այս առավելությունից: Որոշման նախագիծը ներկայացնելիս հաշվի ենք առել մի քանի նպատակ: Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Նաև այն ցորենը, որը մենք պակաս ենք մշակում, ստիպված ներկրում ենք»,- ասաց Խաչատրյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցություն տրամադրվելու է մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
12:50 30-06-2020
Կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր է մշակել
837 դիտում
16:02 12-08-2022
Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
331 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
316 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո