211652_close_icon
views-count4454 դիտում article-date 10:42 14-09-2018

Հայ-շվեյցարական գործակցություն՝ փողերի լվացման և օֆշորային հանցագործությունների դեմ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազը Շվեյցարիայի գլխավոր դա­տախազի հետ պայմանա­վորվածություն է ձեռք բերել Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքա­րի ներկայիս ակտիվաց­ման համատեքստում ամենաօպերատիվ և սերտ հա­մագործակցության շուրջ: Յոհաննեսբուրգում Շվեյցարիայի գլխավոր դատա­խազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հան­դիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առանձնահատուկ շեշտադրել է հատկա­պես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բան­կային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում ՀՀ և Շվեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակ­ման, փոխադարձ իրավական օժանդակության ցու­ցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտ­նում են, որ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստականություն է հայտնել աջակցություն ցու­ցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործ­նական և առարկայական պայմանավորվածություն­ներ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերա­դարձման հարցում համագործակցության շուրջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր