211652_close_icon
views-count3690 դիտում article-date 11:26 14-09-2018

«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Պոն Կոնգրեսի նիստի ժամանակ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան [url=https://twitter.com/anca_dc]էջում[/url]: «Օսմանյան կայսրությունն ու այժմյան թուրքական պետությունը միշտ էլ հերքել են այն վայրագությունները, որոնք կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր կառավարությունը շատ երկար ժամանակ «խաղացել» է Թուրքիայի հետ: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականության պատճառով աչք փակենք օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայի սպանության վրա: Մենք պետք է ընդունենք այդ սոսկալի հանցագործությունը»,-հայտարարել է Թեդ Պոն: Իր ելույթում ամերիկացի կոնգրեսականը նաև նշել է, որ երկրի իշխանությունները պետք է ճնշում գործադրեն, որ թուրքական կողմն ընդունի իր մեղքը:

Նմանատիպ նյութեր