211652_close_icon
views-count12740 դիտում article-date 10:19 14-09-2018

Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով իշխանության չի գալու․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով իշխանության չի գալու: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նա միաժամանակ նշեց, որ չի հետևում Ռոբերտ Քոչարյանի քայլերին․ «Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, ոչ ակտիվությունը ընդհանրապես ինձ չի հետաքրքրում: Չեմ հետևում իր հայտարարություններին, չեմ կարդացել, չեմ լսել, զբաղ­ված եմ երևանյան խնդիրներով»: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ «Բար­գավաճ Հայաստանի» միջոցով որևէ նախկին պաշտոնյա չի գալու իշխա­նության: «Հարցը 15 տարի դուք տալիս եք և 15 տարի պատասխանում ենք, որ ԲՀԿ-ն մենք ենք, ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանն է, իմ թիմակիցներն են և մեր ծրագրերն են: Որևէ մեկին իշխանության բերելու ԲՀԿ-ն մտադրություն չունի, սա հստակ է, որքան էլ փորձվի այն դնել շրջանառության մեջ»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր