211652_close_icon
views-count34963 դիտում article-date 09:24 14-09-2018

Դատարանն ազատ է արձակել գյումրեցի օրենքով գող Արտյոմ Ղազարյանին․ իրավապահ համակարգում վրդովված են. aravot.am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ երեկ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել օրենքով գող Արտյոմ Ղազարյանը, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/09/13/980706/]aravot.am[/url]-ը։ Վերջինս օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը մեկ տարի է՝ կալանավորված է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդված 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ 2017 թվականի հունիսի 25-ին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչել էին կրակոցներ, որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը։ Քրեական հետախույզները պարզել էին, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել էին Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Արտյոմ Ղազարյանն ավելի ուշ հայտնաբերվել ու կալանավորվել էր։ Կայքի տեղեկություններով, դատավոր Վարդան Գրիգորյանի այս որոշումը վրդովեցրել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/09/13/980706/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր