211652_close_icon
views-count4016 դիտում article-date 22:06 13-09-2018

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին։ Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետների շարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորությունների առումով»,- ասել է պետնախարարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու և երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում և հատկապես Կալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր