211652_close_icon
views-count3631 դիտում article-date 21:13 13-09-2018

Ունաի Էմերի. Օզիլի հետ լավ հարաբերություններ ունեմ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է իր փոխհարաբերությունները Մեսութ Օզիլի հետ: «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մեսութի հետ, փորձում եմ նրան օգնել զարգանալ, որպեսզի ցուցադրի իր լավագույն հատկանիշները: Օզիլը, ինչպես և մյուս խաղացողները, մարզումների ժամանակ լավ են աշխատում, փորձարկում են թիմային փոխհամագործակցությունը: Ես շատ ուշադիր եմ հետևում նրան», ասել է Էմերին: Էմերին «Արսենալը» գլխավորել է 2018-ին: Օզիլը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականից: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա 3 խաղ է անցկացրել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Նմանատիպ նյութեր