211652_close_icon
views-count3633 դիտում article-date 20:32 13-09-2018

Գարի Նևիլ. Հիմարություն է ասել, թե Մոուրինյոն որպես մարզիչ սպառվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը: «Մոուրինյոն ծանր փուլ ունեցավ, բայց հիմարություն է ասել, թե նա որպես մարզիչ սպառվել է: Երբ մենք Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ չէինք կարողանում 2003-2006 թվականների հաղթել ԱՊԼ-ում, մարդիկ ասում էին, թե դա նրա կարիերայի ավարտն է, որ նա պարտվել է: Ես կարծում եմ, որ Ժոզեն փայլուն մարզիչ է: Կհավատաք, թե՝ ոչ, բայց ինձ դուր եկավ «Տոտենհեմի» դեմ խաղը (0:3): Իհարկե, դա վերաբերում է առաջին 40 րոպեներին: Բայց ես տեսել եմ նար «Բերնլիի» դեմ հաղթական խաղը, և թիմն իսկապես լավն էր», ասել է Նևիլը:

Նմանատիպ նյութեր