211652_close_icon
views-count45923 դիտում article-date 17:54 13-09-2018

Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը գիտակցում է, թե ինչ կլինի իր հետ, եթե երկրի վարչապետի հետ ինչ-որ բան կատարվի. ՔՊ անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած միտքն անկհայտ սպառնալիք է՝ ուղղված ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ողջ հայ ժողովրդին: [color=#EF2929] Factor.am[/color]-ի հետ զրույցում արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը «կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար»՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանը: Ըստ նրա՝ Քոչարյանի այդ հայտարարությունը մարտահրավեր է հենց հայ ժողովրդին, և նա արդեն զղջում է այդ մարտահրավերը նետելու համար: Factor.am-ի հստակեցնող հարցին՝ որտե՞ղ է երևում Քոչարյանի զղջումը, պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում նախորդ իշխանությունների բառապաշարն օգտագործել, բայց խուճապ կա այս գործողությունների մեջ, որովհետև եթե մարդը մի քիչ ծանր ու թեթև անի, ապա չի գնա նման հայտարարությունների և գործողությունների»: Մանրամասներն՝ [url=https://factor.am/82171.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր