211652_close_icon
views-count3261 դիտում article-date 17:32 13-09-2018

«Ռեալը» տրանսֆերների համար 372 մլն եվրո ունի

«Ռեալը» 372 մլն եվրո ունի, որոնք կարող է ծախսել նոր խաղացողների վրա: Դրանցից 190-ը սեփական միջոցներն են, ևս 182 միլիոնը վարկային միջոցներ են: Այդ գումարը մադրիդյան ակումբը խնայել է ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի չկայացած տրանսֆերների շնորհիվ: Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այդ ազատ միջոցներով իրականացնել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցումը, որի համար կպահանջվի 575 մլն եվրո: Առայժմ պարզ չէ, թե արդյոք «Ռեալը» այդ 372 մլն եվրո կներդնի մարզադաշտի արդիականացման համար:

Նմանատիպ նյութեր