211652_close_icon
views-count8447 դիտում article-date 14:27 13-09-2018

Կարծում եմ՝ գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից. Ալեն Սիմոնյան. tert.am

Ես վստահ եմ, որ գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը պլանավորված երկար ակցիա է, և ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ ձայնագրություններ հայտնվեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/13/Alen-simonyan/2790099]tert.am[/url]-ը։ «Որովհետև երեկվա հարցուպատասխանի ժամանակ և իրենց տրամադրվածությունից ելնելով նման միտում, այնուամենայնիվ, տեսնում եմ»,- ասաց նա և ներկայացրեց իր տեսակետը, թե որն է եղել նման ակցիայի պլանը: «Ես կարծում եմ՝ պլանը եղել է հետևյալը, որ նման ձայնագրություն է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը հրաժարական են տալիս, և քիչ անց հայտնվում է ևս մեկ ձայնագրություն, որը վերաբերում է, չգիտեմ, գուցե ինձ, կամ Նիկոլ Փաշինյանին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, թե իրենք բազմիցս ասել են, որ բաց են և որևէ բանից վախենալու պատճառ չունեն: «Մենք այնքան բաց ենք, որ, այո՛, ես կարող եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ գնալ ՀՀ գործող դատավորներին ասել՝ «ժողովո՛ւրդ, դուխո՛վ եղեք՝ գործե՛ք օրենքի շրջանակներում, և եթե օրենքը ձեզ ասում է, որ այս հանցագործությունների հետ կապված խափանման միջոցը պետք է կալանքը լինի, այլ տարբերակ չկա, դուք պետք է գործեք օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա: Իսկ թե ում կողմից էր պլանավորված, Սիմոնյանն ասաց, որ իր կարծիքով՝ գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/13/Alen-simonyan/2790099]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր