211652_close_icon
views-count3288 դիտում article-date 15:32 13-09-2018

Թուրքիան նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների: Հյուսեին Դիրիոզին, ով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, կփոխարինի Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության ղեկավար Մեհմեթ Սամսարը: Hurriyet թերթի տվյալներով՝ Սամսարն ավելի վաղ որպես Թուրքիայի դեսպան աշխատել է նաև Ուկրաինայում: Բացի այդ, երկրի նոր դեսպաններ են նշանակվել Իսպանիայում, Բրազիլիայում, Ավստրիայում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին և ԵՄ-ին առընթեր մշտական ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր