211652_close_icon
views-count2766 դիտում article-date 13:51 13-09-2018

Սերխիո Ագուերո. Վաղուց ինձ այսպես լավ չէի զգացել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, որ ներկայումս վերջին մի քանի տարվա ընթացքում լավագույն մարզավիճակում է գտնվում: «Անկեղծ ասած, ինձ ֆանտաստիկ եմ զգում: Բժիշկ Ռամոն Կուգատը իմ ծնկի հետ հիանալի աշխատանք է տարել: Այժմ ես դիսկոմֆորտ չեմ զգում: Մի քանի տարի շարունակ ես երբեմն ցավեր էի զգում և նախորդ մրցաշրջանի վերջում որոշեցինք, որ պետք է բուժվեմ: Արդյունքները չափազանց դրական էին: Վստահ չեմ, որ սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանային մեկնարկն է, սակայն ես վաղուց ինձ այսպես լավ չեմ զգացել: Այժմ պետք է պահպանելայս մակարդակը», ասել է Ագուերոն: Արգենտինացին ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր