211652_close_icon
views-count3316 դիտում article-date 13:04 13-09-2018

Տիգրան Ուրիխանյանն ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ազգային ժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել Տիգրան Ուրիխանյանին: Վերջինս ընտրվել է փակ քվեարկությամբ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ` 10: Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը սեպտեմբերի 12-ին առաջադրել էր «Ծառուկյան» խմբակցությունը:

Նմանատիպ նյութեր