211652_close_icon
views-count22450 դիտում article-date 12:38 13-09-2018

Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ գրել

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող նամակ-շարադրություններ գրել: Ֆեյսբուքյան էջում «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է հանձնարարականի փաստաթուղթը, որտեղ գրված է. «Հարգելի տնօրեն, Խնդրում եմ առաջարկել Ձեր ղեկավարած ուսումնական հաստատության սովորողներին՝ գրել զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող և հայրենիքի սահմանները անառիկ պահող հայ քաջորդիներին»: [img]http://st0.shamshyan.com/editor/084952400153682637338942.png[/img]

Նմանատիպ նյութեր