211652_close_icon
views-count24831 դիտում article-date 17:46 13-09-2018

Արագածոտնի մարզում բախվել են 32–ամյա վարորդի Mercedes-ն ու 31–ամյա վարորդի ВАЗ 2110-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Բյուրական գյուղի բնակիչ, 32-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 ՕQ 977 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 31-ամյա Աշոտ Թովմասյանի վարած Mercedes մակնիշի 91 MG 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Խաչատրյանը և Ա. Թովմասյանի ուևորներ, Աշտարակի բնակիչ, 30-ամյա Ռաֆիկ Ճանճապանյանն ու Ոսկեվազ գյուղի բնակիչ, 28-ամյա Հասմիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Վահե Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր