211652_close_icon
views-count2129 դիտում article-date 12:26 13-09-2018

Հարավային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորկի պատճառով 300 հազար մարդ է տարհանվել

Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է CNN գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Հենրի Մաքմասթերին: Նահանգապետի գնահատմամբ՝ մինչև փոթորկի վրա հասնելը, հնարավոր է, որ Հարավային Կարոլինայի ավելի քան 1 միլիոն բնակիչներ ստիպված լինեն լքել իրենց տները: Ավելի քան 25 մլն մարդ է ապրում Վիրջինիայից մինչև Ալաբամա ընկած ընդարձակ գոտում, որտեղ, օդերևութաբանների կանխատեսման համաձայն, մոլեգնելու է «Ֆլորենս»-ը: Ավելի վաղ ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտնել էր, որ փոթորիկը 4-րդ կատեգորայից մինչև 3-րդ է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Մթնոլորտային երևույթի էպիկենտրոնում քամու արագությունը նվազել է վայրկյանում մինչև 56,9 մետր: «Ֆլորենս»-ը գտնվում է Միրթլ-Բիթչ քաղաքից (Հարավային Կարոլինայի նահանգ) 755 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում ու հյուսիսարևմտյան ուղղությամբ շարժվում է վայրկյանում 7,2 մետր արագությամբ:

Նմանատիպ նյութեր