211652_close_icon
views-count4126 դիտում article-date 21:23 12-09-2018

ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ

[b]Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՎաչե Մարգարյանի հայտարարությունը.[/b] «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու¬թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր