211652_close_icon
views-count2913 դիտում article-date 21:12 12-09-2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Իտալիայում մասնակցել է Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում, Տրիկազեի քաղաքապետ Կարլո Չիուրիի և Սալենտոյի միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կոմպանելլիի հրավերով սեպտեմբերի 8-10-ը գտնվում էր Իտալիայում՝ մասնակցելու Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման արարողությանը: Միջոցառման շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ: Իտալիա գործուղման ընթացքում Լիլիթ Մակունցը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտը ներկայացնող մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Իտալիայում կայանալիք միջազգային փառատոններին հայաստանյան կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցության հետ կապված խնդիրները:

Նմանատիպ նյութեր