211652_close_icon
views-count3364 դիտում article-date 22:30 12-09-2018

Գերմանիայում Հայաստանի դեսպանը Մանհայմի ԱԱՊ-ում հանդես է եկել դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Մանհայմի և Ռայն Նեկար մարզի առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) և «Սալոն Դիպլոմատիկ» կազմակերպության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Մանհայմի ԱԱՊ-ում հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին: Բացման խոսքով հանդես եկավ Մանհայմի փոխքաղաքապետ Միխաել Գրյոտչը: Նույն օրը դեսպանը հանդիպեց Մանհայմի քաղաքապետ դր. Պետեր Քուրցին: Դեսպան Սմբատյանը գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Մանհայմի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրնստ-Լյուդվիգ Ֆոն Թադենի հետ: Տեղեկանք. Մանհայմի համալսարանը հիմնադրվել է 1907թ. և Գերմանիայում հայտնի է բնագիտության, հատկապես` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում գրանցված հաջողություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր