1921 դիտում
17:21 12-09-2018
Երեխաների իրավունքները ճաղերից այն կողմ․ հրապարակվել է մշտադիտարկման գործնական ուղեցույց
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցի հայերեն տարբերակի ներկայացումը։ Ուղեցույցը նպատակ ունի բարելավել երեխաներին անազատության մեջ պահելու պայմանները՝ մշադիտարկում իրականացնող մարմիններին ապահովելով կիրառական գործիքներով։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ ՏանյաՌադոչայը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը։
«Այս [url=https://docs.google.com/document/d/1A3_4e9v56SmGiBukm0h2xd7gmMLl2ZIkJc2JhJ_ttqE/edit]ուղեցույցը[/url] կարող է օգտագործվել ոչ միայն ազատությունից զրկման վայրերում, այլ նաև մանկատներում և երեխաների խնամք իրականացող այլ հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու համար։ Շատ կարևոր է երեխաների հետ առանձնազրույցներ վարելու հմտություններին տիրապետելը, անչափահասի մոտ վստահություն ձևավորելը և այլն»,- բացման խոսքի ժամանակ նշել է Արման Թաթոյանը։
Տեսակապի միջոցով Բելգիայի «Երեխաների միջազգային կազմակերպության» ղեկավար Բենուա Վան Կիրսբիլկն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին գործնական ուղեցույցի ադապտացմանը աջակցելու համար:
Ուղեցույցի հայերեն ադապտացված տարբերակը նախատեսված է երեխաներին անազատության մեջ պահելու վայրերում մանդատով, օրենքով կամ առանձնահատուկ համաձայնագրով մշտադիտարկում իրականացնելու կամ այցելելու իրավասություն ունեցող մասնագետների, ինչպես նաև երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի ղեկավարության, վարչակազմի և աշխատակիցների համար։
«Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցը կտրամադրվի Քրեակատարողական հիմնարկներին, երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններին, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպություններին։
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
20:00 10-09-2018
Երեխաների իրավունքները ճաղերից այն կողմ․հրապարակվել է մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ գործնական ուղեցույց
1997 դիտում
16:28 16-03-2018
Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց
Այս բաժնից
5854 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
412 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան