211652_close_icon
views-count5065 դիտում article-date 15:50 12-09-2018

Լյորիսը 20 ամսով զրկվել է վարորդական իրավունքից

Ֆրանսիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Ուգո Լյորիսը դատարանում խոստովանել է իր մեղքը՝ անսթափ վիճակում մեքենա վարելու գործով: 31-ամյա ֆուտբոլիստին օգոստոսի 24-ի գիշերը կանգնեցրել էին ճանապարհին: Ալկոհոլային թեստը ցույց էր տվել ալկոհոլի առկայությունը նրա արյան մեջ: Լյորիսին բաժին էին տեղափոխել և ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակել: Ֆրանսիացին տուգանվել է 50 հազար ֆունտով և 20 ամսով զրկվել վարորդական իրավունքից:

Նմանատիպ նյութեր