211652_close_icon
views-count2667 դիտում article-date 12:31 12-09-2018

Փաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է. Տիգրան Բալայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ այս հանգամանքը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը: «Մենք Ֆրանսիայի հետ ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»,- նշեց խոսնակը: Նշենք, որ վարչապետն աշխատանքային այցով Փարիզ կմեկնի սեպտեմբերի 14-15-ը: Այնտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր