211652_close_icon
views-count15390 դիտում article-date 11:26 12-09-2018

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, տուժածներ չկան: «[url=https://armenpress.am/arm/news/946879.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: «Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա: Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում:

Նմանատիպ նյութեր