211652_close_icon
views-count4285 դիտում article-date 19:47 11-09-2018

Թենիսի մրցավարները մտադիր են բոյկոտել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ բոլոր մրցախաղերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թենիսի մրցավարները դիտարկում են «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ բոլոր խաղերը բոյկոտելու հնարավորությունը ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/09/11/Serena/912372]Armsport.am[/url]-ը: Սերենայի և ճապոնուհի Նաոմի Օսակայի միջև եզրափակիչ խաղի ընթացքում մրցավար Կառլոս Ռամոսը ամերիկուհուն զրկել էր ամբողջական գեյմից: Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն էր ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատողլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել էր միավորով ռակետը կորտում կոտրելու համար: 4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել էր մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել էր գեյմից: Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացել է կորտից և չի մասնակցել պարգևատրման պաշտոնական արարողությանը: Մրցավարները դիտարկում են Սերենայի մասնակցությամբ խաղերը չսպասարկելու հնարավորությունը, քանի դեռ նա ներողություն չի խնդրել Ռամոսից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր