211652_close_icon
views-count13549 դիտում article-date 19:38 11-09-2018

ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ: Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարևորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ և համակարգված աշխատելու համատեքստում:

Նմանատիպ նյութեր