211652_close_icon
views-count15648 դիտում article-date 19:50 11-09-2018

Սեպտեմբերի 18-26-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են. 18.09.2018թ. - 07.30-09.30 19.09.2018թ. - 07.30-11.30 20.09.2018թ. - 07.30-11.30 22.09.2018թ. - 07.30-11.30 25.09.2018թ. - 07.30-11.30 26.09.2018թ. - 07.30-11.30 Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր