211652_close_icon
views-count2944 դիտում article-date 18:19 11-09-2018

Տոմաս Տուխելը պարզաբանել է, թե ինչու է Բուֆոնը պահեստայինների նստարանին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը պարզաբանել է, թե ում է համարում թիմի հիմնական դարպասապահ: «Այո, ես կողմնորոշվել եմ: Որոշումը վերջնական չէ, բայց ես Օրեոլեյին ասել եմ, որ դարպասում կանգնելու գլխավոր թեկնածուն ինքն է: Նա ակադեմիայի սան է, ՊՍԺ-ն նրա համար ամեն ինչ է: Եվ նա շատ է ցանկանում իրեն դրսևորել: Դա հարգանքի է արժանի: Բուֆոնի դեպքում այլ իրավիճակ է: Նա լեգենդ է, Ալֆոնսի կուռքը: Երկուսն էլ ուժեղ անհատներ են: Պետք է նուրբ գործենք, ու նրանք երկուսն էլ դա գիտեն: Ջիջին չի լինելու պահետստայինի պարզապես խաղացող: Նա հսկայական ազդեցություն ունի թիմի վրա: Օրինակ, նա փայլուն խաղաց «Գենգամի» դեմ, փրկեց մեզ երկրորդ խաղակեսում: Նա լինելու է նստարանին, քանի որ Օրեոլյան պետք է խաղա», ասելէ Տուխելը:

Նմանատիպ նյութեր