211652_close_icon
views-count4880 դիտում article-date 13:41 11-09-2018

Ոստիկանները կայցելեն 1400 հանրակրթական դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 5-ից ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար այցելում են հանրակրթական դպրոցներ։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի, օգոստոսի 24-ի՝ «2018-2019 թթ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ պատշաճ հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելու մասին» հրամանի պահանջների համաձայն, դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվում են ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական հանդիպում-զրույցներ։ Սեպտեմբերի 7-ին, ոստիկանների հետ, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150, Լև Տոլստոյի անվան թիվ 128 և Միսաք Մանուշյանի անվան Հ թիվ հիմնական դպրոցներ այցելեց նաև մեր նկարահանող խումբը ։ Հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողները դպրոցականներին ներկայացրին ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կանոնները։ Հանգամանալի բացատրեցին դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ հատկապես գետնանցումներ կամ վերգետնյա անցումներ չունեցող, լուսացույցով չկարգավորվող և առանց գծանշումների փողոցներում։ Ոստիկանները ներկայացրին նաև երթեկության մասնակիցների փոխհարաբերությունների առանձնահատկությունները։ Դպրոցականները հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։ Այցելությունները նախատեսվում են մինչև սեպտեմբերի 28-ը, ոստիկանության ստորաբաժանումների սպասարկող տարածքներում գտնվող 1400 դպրոցներում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր