211652_close_icon
views-count4069 դիտում article-date 23:04 10-09-2018

Հայ ոստիկանները Մոսկվայում հետախուզվողների են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Միաժամանակ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվայում ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նույն չվերթով Հայաստան տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 1952 թ. ծնված Պայքար Հախվերդյանը: Նա 1996 թ-ի հուլիս 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով: Մարտիրոսյանը տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, իսկ Հախվերդյանը` ոստիկանության Դիլիջանի բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր