211652_close_icon
views-count2968 դիտում article-date 23:18 10-09-2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ

Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրեց սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Նմանատիպ նյութեր