211652_close_icon
views-count2578 դիտում article-date 21:28 10-09-2018

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները: Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ նախագծերի մասով նախնական քննարկումներ անցկացնել ոլորտային պատասխանատուների հետ: Այնուհետև ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանում առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և պատգամավորների մասնակցությամբ այլ միջոցառումների ժամկետացանկին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին՝ ընթացքավորելու նախանշված աշխատանքները: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր