211652_close_icon
views-count17935 դիտում article-date 18:34 10-09-2018

Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

839 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում 2018թ-ի սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=121163&lang=hy]Jamnews[/url]-ը: Ցույցերի նախաձեռնողը ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին է: Սակայն նա ինքն ակցիաներին չի մասնակցել, քանի որ 30 օրով կալանքի տակ է 2017թ-ի դեկտեմբերին նմանատիպ ցույցերի կազմակերպման համար: Ակցիաներն անցկացվել են ընդհանուր առմամբ Ռուսաստանի 81 քաղաքում, սակայն դրանք իշխանությունների հետ համաձայնեցվել հաջողվել է միայն 11 քաղաքում: Տասնյակ հազարավոր մարդիկ են ռուսական քաղաքների փողոցներ դուրս եկել հետևյալ կարգախոսներով՝ «Կորչի՛ ցարը», «Պուտին՝ գող», «Պուտին՝ ժողովրդի թշնամի», «Պուտին, հեռացիր»: Ցուցարարների մեծ մասը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, թեև ֆորմալ առիթը կենսաթոշակային բարեփոխումն է: Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ ուժ է կիրառել, նրանց ցրում էին մահակներով և տանում բաժիններ: Ինչպես գրում է ռուսական «ՕՎԴ-ինֆո» պարբերականն, ընդհանուր առմամբ, 839 մարդ է ձերբակալվել: Ամենաշատ ձերբակալություններ եղել են Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում: Մոսկվայում ավելի քան 50 կալանավորված կա: Նշվում է, որ ցույցերի անմիջական պատճառ է դարձել Ռուսաստանում գործարկված կենսաթոշակային բարեփոխումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր