211652_close_icon
views-count4740 դիտում article-date 15:17 10-09-2018

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան

ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը: Պուտինի այցն Ադրբեջան նախատեսված է սեպտեմբերի 25-ին: «Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սոչիում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորված մի շարք հարցեր»,-նշել է Լ. Կալաշնիկովը:

Նմանատիպ նյութեր