211652_close_icon
views-count30186 դիտում article-date 15:23 10-09-2018

Ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը «06»-ով բախվել է խոտանված ու ճանապարհի մեջտեղում կայանված MAN բեռնատարի հետնամասին. «06»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Բագրատաշեն-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սասուն Ապրիկյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 LP 719 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մեջտեղում կայանված վիճակում գտնվող Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Հակոբ Բաբայանի վարած MAN մակնիշի 34 PQ 444 համարանիշի բեռնատար ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի ուղևոր՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 5-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 5-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Կիրակոսյանը վարորդ Ս. Ապրիկյանի կինն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN մակնիշի բեռնատարը դեռ երեկ առավոտից խոտանված վիճակում կայանված է եղել նշված ճանապարհահատվածում, երբ «06»-ը բախվել է նրա հետնամասին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր