211652_close_icon
views-count3697 դիտում article-date 12:43 10-09-2018

Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին առաջադրեց ՀՀ Կենտրոնական խորհրդի անդամ: «[url=https://armenpress.am/arm/news/946595.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: «Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Բավական լուրջ ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է: Այդ դպրոցում տարիներ շարունակ սովորել և սովորում են հայ և օտարերկրացի բազմաթիվ երիտասարդներ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում աշխատանքային երկու առաջնահերթություն է ունենալու: «Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու դեպքում աշխատանքներ եմ տանելու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի տարածման ու արմատավորման և մշակվող ու իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշեց նա: Ազգային Ժողովի կողմից ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով: Մարտին Գալստյանը 2015 թ. փետրվարի 10-ից Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն է: 1998-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության դիլերի, պորտֆելի կառավարչի, բաժնի պետի և Վիճակագրության վարչության պետի պաշտոնները:

Նմանատիպ նյութեր