211652_close_icon
views-count4422 դիտում article-date 10:41 10-09-2018

«Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է». Փաշինյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ամփոփել է Կրեմլ այցի արդյունքները. tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Коммерсантъ» պարբերականին՝ պատմելով Կրեմլ կատարած այցի արդյունքների մասին, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/pashinyan/2786468]tert.am[/url]-ը։ Լրագրողի նկատառմանն առ այն, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման շրջանակում կնքվել են տասնյակ տարաբնույթ համաձայնագրեր, մինչդեռ Փաշինյան-Պուտին հանդիպումներից ոչ մեկի ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ՀՀ վարչապետն ասել է, որ պատճառն այն է, որ դա աշխատանքային հանդիպում է եղել, աշխատանքային այց: «Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ մեկնել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկակական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն: Բոլորդ էլ լավ գիտեք այն հանգամանքները, որոնցում ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր վերջին հանդիպումները: Հայաստանում տեղի են ունեցել ահռելի քաղաքական փոփոխություններ, ուստի՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերներն ընտելանանք նոր իրականությանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունների հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որտեղ արդեն հստակ արդյունքներ կլինեն: Լրագրողի հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանի 2-րդ նախագահ, Պուտինի մտերիմ ընկերը համարվող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/pashinyan/2786468]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր