211652_close_icon
views-count16148 դիտում article-date 23:42 09-09-2018

Վարդան Մինասյան. Մակեդոնիան չզարմացրեց

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մակեդոնիայի ընտրանուց կրած արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/09/1104878/]պարտությունից[/url] հետո (0-2) կիսվել է տպավորություններով։ «Մակեդոնիան չզարմացրեց։ Մենք պատրաստի մարտավարություն էինք ընտրել, որպեսզի առաջին խաղակեսում գոլ խփենք, բայց չկարողացանք։ Երկրորդ խաղակեսում փոխեցինք մարտավարությունը, բայց կրկին չստացվեց։ Ֆուտբոլ խաղում են, որպեսզի գոլեր խփեն և Մակեդոնիան ունեցավ երկուս ու կես պահ և կարողացավ 2 գնդակ ուղարկել մեր դարպասը։ Շնորհավորում եմ նրանց։ Ունենք թիմային խաղ, բայց պիտի բարելավենք որակը։ Պիտի օգտագործեինք մեր հնարավորությունները»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում [url=http://armfootball.com/arm/news/99967/vardan-minasyan-unenq-timayin-khax-bayc-piti-barelavenq-oraky.html]Armfotball.com[/url]-ը:

Նմանատիպ նյութեր