211652_close_icon
views-count10245 դիտում article-date 22:22 09-09-2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի անփառունակ խաղը Մակեդոնիայում ավարտվեց պարտությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի լիգայի 2-րդ տուրում Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին: Չգիտենք էլ, ինչ ասենք. կարծես մեր հավաքականի տղաները փլավ կերած լինեին, կամ գիշերը լավ չէին քնել, այնքան անատամ ու հոգնած տեսք ունեին: Երկու մետրի վրա փոխանցում չէին կարողանում կատարել, անընդհատ սխալվում էին ամենապարզունակ դրվագներում: Մակեդոնացիները խաղացին այնքանով, որքանով դա հնարավոր էր, իրենց պահերը օգտագործեցին, ունեին առաջատար՝ ի դեմս Գորան Պանդևի, որն էլ դարձավ խաղի հերոսը. գոլ և գոլային փոխանցում: Մեր մոտ այդպիսի առաջատար չգտնվեց: Այսպիսով, Մակեդոնիան 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում և ստանձնում է խմբում առաջատարի դիրքերը: [b]Ազգերի լիգա, 2-րդ տուր, C դիվիզիոն, 4-րդ խումբ [/b] Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0 Էզգիան Ալիոսկի, 13, Գորան Պանդեւ, 59
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր