211652_close_icon
views-count3360 դիտում article-date 18:40 09-09-2018

Հենրիխ Մխիթարյան. Պետք է պայքարենք հաղթանակի համար.

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայանալու է Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները մտածում էին միմիայն հաղթանակի մասին. «Նորմալ է, որ մեր նպատակը հաղթանակն է: Ինչո՞ւ դուրս գանք խաղադաշտ, եթե չենք մտածելու հաղթանակի մասին: Եթե ցանկանում ենք խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել, պետք է յուրաքանչյուր խաղում պայքարենք հաղթանակի համար: Սա է միակ տարբերակը: Մակեդոնիան հրաշալի ֆուտբոլիստներով լուրջ մրցակից է: Մենք լավ գիտենք, թե ով է Գորան Պանդևը, բայց կան նաև շատ այլ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Իսպանիայում, Անգլիայում, Պորտուգալիայում: Ամեն դեպքում, մենք կենտրոնացել ենք միայն մեր խաղի և հաջողության հասնելու ձգտման վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է Armsport.am կայքը: Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստան խաղը կայանալու է Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Նմանատիպ նյութեր