211652_close_icon
views-count3607 դիտում article-date 17:41 09-09-2018

Վարդան Մինասյան. Առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում

ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: [b]Հարցեր Հովհաննես Համբարձումյանին [/b] -Հովհաննես, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից, հաշվի առնելով որ և Հայաստանը և Մակեդոնիան առաջին խաղերում հաղթել են: -Կարծում եմ, որ խմբի հաղթողի հարցը որոշելու են Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները: Մակեդոնիան լավ հավաքական է, ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ ու հետաքրքիր հանդիպում է սպասվում, և հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ եղավ և ներդրեց ողջ ուժերը: -Դուք ճանաչում եք Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասին: Արդյո՞ք դա առավելություն է ձեր համար: -Ես արդեն նշեցի, որ ճանաչում եմ շատերին ու «Վարդարի» ֆուտբոլիստների հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, բայց դեռ չեմ ասել թիմակիցներիս, թե ով ինչպես է խաղում, բայց ասելու եմ: -Արդյոք պատրաստ եք խաղին, քանի որ միայն վերջերս կնքել եք նոր պայմանագիր և տևական ժամանակ չէք խաղացել: -Պատրաստ եմ: [b]Հարցեր Վարդան Մինասյանին [/b] -Ձեր թիմը Լիխտենշտեյնի հետ խաղում չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր: Ի՞նչն էր պատճառը և անկնկալում եք արդյունավետ հանդիպում այստեղ: -Իրոք, Լիխտենշտեյնի հետ խաղում շատ պահեր ստեղծեցինք, չկարողացանք իրացնել, սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Հույս ունեմ, որ այդ պահերը մենք վաղը կիրացնենք: -Ո՞ր արդյունքը կբավարարի Ձեզ վաղվա խաղում: -Ընդհանրապես շատ է խոսվում ֆավորիտների մասին, բայց այժմ բոլոր թիմերը սովորել են խաղալ և թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ, իսկ առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում: Հուսով եմ, որ բոլոր թիմերը D խմբում դժվարություններ կստեղծեն միմյանց: -Եթե Մակեդոնիայում լինի ոչ-ոքի, արդյո՞ք դա նշանակելու է, որ սեփական հարկի տակ դուք լինելու եք հանդիպման ֆավորիտը: -Ես այդքան հեռու չեմ նայում: Իմ և թիմի մտքերը վաղվա խաղին վրա են կենտրոնացած ու նորից կրկնեմ, որ հուսով եմ, որ բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ու չի լինի միայն երկու թիմի առաջնություն: Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստանը հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր