211652_close_icon
views-count67717 դիտում article-date 15:36 09-09-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW X5-ը 2 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է սեփական տան բակում. մայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12;10-ի սահմաններում Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի բնակիչ, 43-ամյա Սամվել Շախբազյանը իր վարած BMW X5 մակնիշի 58 MM 555 համարանիշի ավտոմեքենայով Արզական գյուղի Բջնիի խճուղում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել մայթեզրի բազալտե շերտին և մոտ 2 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 4 տան բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շախբազյանը ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 69-ամյա Սոֆյա Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակնետրի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որից հետո վերամբարձ կռունկով դարձի են բերել ավտոմեքենան և այն տեղափոխել քարշակի վրա: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր ուղևորը վարորդի մայրն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր