211652_close_icon
views-count6330 դիտում article-date 12:00 09-09-2018

Սևերի եւ սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին. Ռուսաստանաբնակ գործարարի ահազանգը Փաշինյանին. News.am

Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարույց հայտարարությամբ: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը: «Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգված են՝ ի՞նչ պետք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես հայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Փաշինյանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ եք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը: Փաշինյանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել եւ ամեն ինչ պետք է ներառվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ: Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/470107.html] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր