211652_close_icon
views-count3502 դիտում article-date 14:28 09-09-2018

Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Կիեւում Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիեւի համայնքի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչները: Եկեղեցական օրը Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Գարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել եւ աղոթք կարդացել: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ, ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, յուրաքանչյուր պատմական եւ մշակութային օբյեկտ մեզ համար կարեւոր է: «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տարածելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր