211652_close_icon
views-count31125 դիտում article-date 22:26 08-09-2018

Եռակի հաղթանակ Բուլղարիայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 24-ին Բուլղարիայում մեկնարկեց «Սլավյանսկի Վենեց - 2018» միջազգային մրցույթ-փառատոնը, որին «Մինորա» մշակութային կենտրոնի աջակցությամբ մասնակցեցին «Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան», «Let's Dance» և «Բելլա» պարային համույթները։ «Մեր կենտրոնի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում գործող խմբերն արդեն յոթերորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն մասնակցելու Բուլղարիայում բարձր մակարդակով կազմակերպվող միջազգային «Սլավյանսկի Վենեց» բազմաժանր մրցույթին, որին ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ստեղծագործական խմբեր աշխարհի շուրջ 15 պետություններից: Սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրեցին 1-ին տեղը, հայտնել է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Բացի մրցույթից մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ գտնվում է հայ ազգային հերոս Զորավար Անդրանիկի հուշարձանը: Բոլորը Բուլղարիայից վերադարձան անմոռանալի տպավորություններով, բարձր տրամադրությամբ՝ ըստ արժանվույնս և բարձր մակարդակով ներկայացնելով մեր մշակույթն իր ողջ գեղեցկությամբ, որն անկասկած գնահատվեց, վերածվեց հաղթանակի և բազմաթիվ գովեստի խոսքերի: Նշենք նաև, որ այսուհետ «Մինորա» մշակութային կենտրոնը հանդիսանում է «Սլավյանսկի Վենեց» միջազգային մրցույթ-փառատոնի էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում և Արցախում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր